Ծառայություններ / Դիզայն և նախագիծ

Դիզայն և նախագիծ

Խահանոցի կահույքի դիզայն



Խոհանոցը բնակարանի ամենագործածական հատվածն է, հետևաբար, խոհանոցի կահույքի դիզայնն ու նախագիծը պետք է լինեն մասնագիտորեն ճիշտ և մանրակրկիտ ձևով մշակված, ինչը և անում են մեր ընկերության փորձառու ու արհեստավարժ մասնագետները:

Խորհրդատու-դիզայները նախնական գծագիրը ուսումնասիրելուց հետո, պատվիրատուին տեղեկացնում է կահույքի ճակատային մասերի, դռների, ապակիների և այլ նյութերի մասին, ներկայացնում տեսականին ու մանրամասնում դրանց կարևոր առանձնահատկությունները: Վերջնական ընտրությունից հետո դիզայներն անմիջապես պատվիրատուի ներկայությամբ ու մասնակցությամբ ձեռնամուխ է լինում կահույքի դիզայնի նախագծմանը: Պատվիրատուի կողմից դիզայնի ու նախագծի վերջնական ավարտուն տեսքի հաստատումից հետո նյութը հանձնվում է արտադրության:

Պատկերասրահ